«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Ռոնալդուն թաց տեղ պառկողը չէ

Ռոնալդուն թաց  տեղ պառկողը չէ
01.04.2016 | 12:07

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Պերեսը մտադիր է հիմնովին վերակառուցելու «արքայականը» ու պատրաստվում է տրանսֆերի հանելու թիմի միանգամից տասը ֆուտբոլիստի: Նրանց թվում է և Քրիշտիանու Ռոնալդուն: Անգամ հայտնի է նրա հրաժարիմքի գինը՝ վաթսունհինգ միլիոն եվրո: Ինչ խոսք, որ ժողովրդական իմաստությամբ բանաձևված «Տաշած քարը գետնին չի մնա» արտահայտությունը մեր ժամանակների այս տաղանդավոր ֆուտբոլիստի համար ավելի քան տեղին է, ու պորտուգալացին, ում իրենց կազմում ցանկանում են տեսնել համաշխարհային ֆուտբոլի մի շարք գրանդ ակումբներ, դեռ որ ինքն է որոշողը` ինչ ակումբ ընտրել: Բոլոր դեպքերում նշենք, որ այս օրերին նրա գործակալներն ինտենսիվորեն զբաղված են Իսպանիայում նրա ունեցվածքի վաճառքով: «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը վաճառքի է հանել թե՛ իրեն, թե՛ մորը պատկանող 7-7,5 միլիոն արժողությամբ տները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ